Լևոն Արոնյան-Արիանա արդեն ամուսնական զույգը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Այն որ Արիանան իրեն համարում է հայերի մի մասնիկը, արդեն ակնհայտ է: Այդ մասին է փաստում նաև հարցազրույցներից մեկի ժամանակ նրա արտահայտած այս միտքը. «Ես ամուսնանում եմ ոչ միայն Լևոնի, այլ Հայաստանի հետ»:
Հետաքրքիր է նաև, թե ինչպես է այս զույգը ծանոթացել:
Dlmn.info-ն գրում է, որ նրանց ծանոթության պատմությունը ևս կապված է շախմատի հետ: Դա տեղի է ունեցել 2007 թվականին Թուրինում, որտեղ անց էր կացվում Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականի համար այն հաջող ընթացավ. թիմը գրավեց 1-ին հորիզոնականը:
Օլիմպիադայի շրջանակում կայացած հավաքույթներից մեկի ժամանակ Լևոնը Արիանային պարի է հրավիրում: Միևնույն ժամանակ Արիանայի կողքին այդ պահին գտնվում էր անգլիացի գրոսմայստերը:
Նրանց միջև որոշակի կոնֆլիկտ առաջացավ, որը շուտով հարթվեց, չնայած որ դեղին մամուլը դրա չափերն ավելի մեծացրեց:
Ինչ խոսք, եղած արդեն եղած է: Այժմ Լևոնը և Արիանան ամուսիններ են: