ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի ֆուտբոլի հավաքականին զրկել Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից, եթե թիմը հայտնվի եզրափակիչ փուլերում:
ՖԻՖԱ-ն նման քայլի կարող է դիմել, եթե Պրիմերայի ղեկավարությունը, Կատալոնիայի` Իսպանիայից անկախանալու դեպքում, «Բարսելոնային» արգելի հանդես գալ առաջնությունում, փոխանցում է «Marca»-ն:
Եթե Իսպանիայի հավաքականը որակազրկվի, չի կարողանա մասնակցել պաշտոնական խաղերի, իսկ երկրի ակումբները` ՖԻՖԱ-յի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի: