SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Բայադյանը դիմել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 32 դեղատան դեղագետ Սարգիս Խլղաթյանը այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում «Ալֆա-ֆարմ» ընկերության պահեստից դուրս է գրել և ստացել մեծ քանակի դեզորայք, խնամքի և հիգիենայի պարագաներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղագետ Ս. Խլղաթյանը նշված իրերը չի գրանցել և վաճառել: Ա. Բայադյանը հայտնել է, որ դեղագետը այդ ապրանքները վաճառել է և 31 մլն դրամը յուրացրել:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված դեղատունը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցում, իսկ «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն, ըստ տեղեկությունների՝ պատկանում է Գալուստ Սահակյանի տղային՝ Արման Սահակյանին, ով աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: