65 միլիոն դրամ՝ դատապարտյալներին հաց մատակարարող ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը կնքել են պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագիր: Պայմանագրի արժեքը կազմում է 65 մլն 250 հազար դրամ: Պայմանագիրը գործելու է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը:
Մատակարարվելու է 1-ին տեսակի ցորենի ալյուրից հաց, ամեն հացի քաշը պետք է լինի 450 և 500 գրամ:

Նշենք, որ նշված կազմակերպությունը Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներին հաց է մատակարարում 2001թվականից սկսած:

Հացի գնումը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից կատարում է մեկ անձից գնման սկզբունքով, այսինքն առանց մրցույթի:

Հավելենք, որ մինչ այս տարվա հուլիսին կնքված պայմանագիրը դատապարտյալներին տրվող մեկ հացի քաշը պետք է լիներ 650 գրամ, որը և 150 գրամով նվազեցվեց:

Հարցի մեկ կողմն է մատակարարվող հացի որակը: Դատապարտյալները մշտապես դժգոհում են, որ այն կպչուն է, ուտելու համար ոչ պիտանի:

Լուսանկարը՝ Հետքի




Լրահոս