Աբովյանում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Վարդան Կարապետյանը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ ՎՏԲ բանկի հարևանությամբ, իր վարած Nissan Tiida մակնիշի 90 ZX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 3-ամյա Նիկա Խաչատրյանին:

Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ատոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս