Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են Toyota Camry մակնիշի 98 MM 988 համարանիշի և Opel Astra մակնիշի 95 VC 095 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոսստիկանության Թումանյանի բաժի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: