Հայաստանի գեղասահորդներն ավարտեցին մրցելույթները Գերմանիայի վարկանիշային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի Nebelhorn Trophy 2017 միջազգային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի 6-ական ուղեգրեր:

Շաբաթ օրը կամավոր ծրագրով հանդես եկան մենասահորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը, իսկ կարճ եւ կամավոր ծրագրերի ընդհանուր արդյունքով (45.57+96.73) բարձրացավ 8-րդ հորիզոնական (142.30):

Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կամավոր ծրագրում 7-րդն էր, կարճ եւ կամավոր ծրագրերի հանրագումարով (55.05+85.93)՝ 8-րդը (140.98):

Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը Nebelhorn Trophy 2017-ի արդյունքներով Պհենչհան-2018-ի, համապատասխանաբար, առաջին եւ երկրորդ պահեստայինների կարգավիճակ են ստացել:




Լրահոս