Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:43-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Nissa Teana մակնիշի 001 VV 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Ջերմուկ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր միքանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և օպերտաիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց, որից հետո տեղափոխել է Արարատի բժշկական կենտորն:
Վիրավորները՝ 2 տղա են 2 աղջիկ ովքեր 18-20 տարեկան են և երկուսը գտնվաում են ծայրահեղ ծանր վիճակում ու տեղափոխվել են <<Էրեբունի>> բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորները ազգությամբ հնդիկ են, սովուորւմ են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:
Նրանք վարձույթով վերցրել են Nissan-ը մեկ այլ ավտոմեքենա էլ վերցրել են իրենց մյուս ընկերեները և ուղևորվելիս են եղել դեպի Ջերմուկ ու դեռևս անհայտ պայամաններում Nissan- ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: