Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 5-6 աստիճանով, 5-6-ին՝ ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հոկտեմբերի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:




Լրահոս