Խոշոր ավտովթար՝ Նորագավիթի «գայի պոստի» մոտ. Nissan-ը բախվել է պահակակետին, առաջացել է խոշոր հրդեհ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ Nissan մակնիշի 01 CL 707 համարանիշի ավտոմեքենան բախվել է պահակետի բետոնե հիմքին և խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովհաննես Մարգարյանի և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված խոշոր հրդեհը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավքավածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մասիսի պահպանության բաժնի դասակի հրամանատար Իգնատ Թարվերդյանը՝ ով այդ պահին անցնելիս է եղել և նկատելով տեղի ունեցած վթարը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և օգնության ձեռք մեկնել վիրավորներին:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 




Լրահոս