Միհրան Պողոսյանի մտերիմը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավա՞ր. ով է հավանական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գաղտնիք չէ, որ այս վարչական շրջանը մշտապես գտնվել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի հսկողության ներքո, եւ բոլոր ղեկավարներն էլ եղել են նրա դրածոները:

ArmLur.am-ի  տեղեկություններով, այս անգամը ևս բացառություն չի լինելու: Մեր տեղեկություններով, վարչական շրջանի ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով նախորդ գումարման խորհրդարանում  պատգամավոր էր դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող նախկին ընտրատարածքից:

Նա ևս համարվում է ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմը: Ստեփանյանն իր պատգամավորական կարիերայի համար պարտական է հենց Մ. Պողոսյանին, որի ընկերության՝ «Քեթրինի» տնօրենն է եղել:

2012թ. Միհրան Պողոսյանը ամեն ինչ արեց՝ իր ընկերոջը պատգամավոր դարձնելու համար: Բնական է, որ Միհրան Պողոսյանին ձեռնտու էր իր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, իսկ հիմա ինքը գալով խորհրդարան` իր մտերիմին վարչական շրջանի ղեկավար կդարձնի: Հետաքրքիր է` ինչպես Միհրան Պողոսյանի այս ընտրությանը կարձագանքի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս