ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարտի 8»-ից մինչև «Խաղաղ Դոն». երևանյան փողոցներ, որոնց անվանափոխության մասին արժե մտածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ ժամանակ առաջ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել էր անվանափոխել մայրաքաղաքի` բոլշեւիկների անուններ կրող փողոցները: Նախաձեռնությունը տապալվեց:

«Ելք»-ը մասնավորապես առաջարկել էր Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը` ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի: Վերջերս, սակայն, «Ելք»-ի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է փողոցների անվանափոխության մասին խմբակցության առաջարկը:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով մայրաքաղաքի քարտեզը, նկատեց մի շարք փողոցների անուններ, որոնց ծագմանը ծանոթանալուց հետո չենք կարող չհարցնել` որքանո՞վ է նպատակարհամար տվյալ փողոցների անունների կիրառումը, ի՞նչ ծագում ունեն դրանք եւ ի՞նչ կապ ունեն դրանք մեզ հետ: Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ չի բարձրացվում այդ փողոցների անվանափոխության հարցը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Անի Անտոնյան




Լրահոս