Վեգասում արձակված կրակոցների հետևանքով հայեր են վիրավորվել. զոհերի թիվը հասել է 50-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ- ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ Էր բացել 64- ամյա Սթիվեն Պադոկը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել Է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Պադոկն ապրում Էր Լաս Վեգասի շրջանում եւ հայտնի չԷր ոստիկանությանը: Ներկայում նա սպանված Է: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Լաս Վեգասի իրավապահ մարմիններին հայտնի Է հյուրանոցի պատուհանից կրակ բացած տղամարդու ինքնությունը, եւ նրանք փնտրում են հանցագործին ուղեկցող կնոջը՝ Մերիլ Դենլի անվամբ:

Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 50 մարդ Է զոհվել եւ ավելի քան 200-ը՝ վիրավորվել հրաձգության ընթացքում, որը տեղի Է ունեցել Լաս Վեգասի ծառուղու շրջանում, որտեղ այդ պահին համերգ Էր ընթանում: Ոստիկանության տվյալների համաձայն, կասկածյալը բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ Էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

armenia.im-ի փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տուժածների մեջ նաև հայեր կան` եղբայրներ Արմենակ և Մուշեղ Մուրադյանները: Արմենակը հրազենային վիրավորում է ստացել ոտքի շրջանում. նա բժիշկների հսկողության տակ է:




Լրահոս