Ում են ցանկացել «Արմենիա» ԲԿ-ից փախցնել. մանրամասներ Բժշկական կենտրոնի կրակոցների դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդն հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։

Նախնական տեղեկություններով՝ այդպիսով նա փորձել է կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող կալանավորված անձի փախուստը, որը կրակոցների ժամանակ եւս փորձել է դիմել փախուստի, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է եղել այն դատապարտյալը, որին հավանաբար ցանկացել են փախցնել: Վերջինս պաշտոնյաների բնակարանները թանալանած բանդայի անդամներից մեկն է` Դավիթ Գալստյանը:

Հավելենք, որ Դավիթ Գալստյանը մի քանի անգամ դատարանի դահլիճում փորձել է ինքնավնասումներ կատարել:

Քնար Մանուկյան




Լրահոս