Armenian text to speach

«Ողջ մարմնով փշաքաղվեցի». դատապարտյալի զոքանչը` ԲԿ-ի կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում, նախնական տեղեկություններով, բժշկական կենտրոնից փորձել են փախցնել հայտնի պաշտոնյաների բնակարանների գողության բանդայի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանին:

ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի զոքանչ Իռա Դավթյանը հայտնեց, որ Դավիթը երկար ժամանակ ոտքերի հետ կապված խնդիր ուներ: «Ոչ միայն ոտքերի խնդիրն էր, այլ նաեւ աչքերի հետ կապված խնդիր ուներ ու գիտեի, որ մոտ օրերս նրան բերելու են հիվանդանոց` ստուգման եւ չէր բացառվում նաեւ վիրահատեին: Այս առողջական խնդիրներ առաջ են եկել դեռեւս այն տարիներին, երբ այնքան էի ծեծել նրան, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն անօգուտ: Ինչեւէ գործը մարդու իրավունքների Եվրոպական դատարևանում  է, տեսնենք ինչ կլինի»:

Անդրադառնալով այսօրվա միջադեպին` տիկին Իռան հայտնեց, որ ողջ մարմինը փշաքաղվեց լսելով այդ մասին: «Աստված ջան ով պետք է ուզենար նրան փախցնել այս ինչ բան  է եղել, մենք առաջինը Ձեզանից իմացանք կատարվածի մասին, այ քեզ բան»,- ArmLur.am-ի հետ զրույցում եզրափակեց տիկին Իռան:

Քնար Մանուկյան




Լրահոս