Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններ ըստ էության չեն էլ սկսվել, քանի որ դրան չի մասնակցել Ղարաբաղը: Երբ նրանք մասնակցեն, նոր կարող ենք խոսել բանակցությունների մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին:
«Հայաստանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետները, բայց չի կարող փոխարինել։ Դա պետք է հասանելի դառնա բոլորին և նրանց, ովքեր պատասխանատու են խաղաղ բանակցությունների համար։ Եթե լիարժեք բանակցություններ եք ուզում, դուք պետք է խոսեք Արցախի հետ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: