Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ներկայացրել է այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Նրանք են`
1. Մանուկյան Սուրեն
2. Մանուկյան Ռոմիկ,
3. Մարուքյան Էդմոն,
4. Կյուրեղյան Արմենուհի,
5. Միխայլով Արսեն,
6. Հասանով Կնյազ,
7. Միքայելյան Տատյանա,
8. Պողոսյան Կարինե,
9. Ասատրյան Վանիկ,
10. Կարապետյան Անդրանիկ,
11. Ղուկասյան Վարդան (25.09.2017թ-ին ներկայացրել է բնակվարձի հատուցման դադարեցման մասին դիմում):
Վերոթվարկված յուրաքանչյուր պատգամավորի փոխհատուցվում է 100.000-ական ՀՀ դրամ: