ՖՈՏՈ. Որ հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ սուրճն ավելի շատ օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր օր մարդկությունն օրական 2 մլրդ բաժակ սուրճ է խմում: Տարեկան յուրաքանչյուր մարդուն հասնում է 4 կգ սուրճ: Ընդհանուր տենդենցը տանում է նրան, որ աշխարհում սուրճի պահանջարկն աճում է: Չնայած մշտապես նշվում է սուրճի վնասակարության մասին, սակայն այն օգտակար հատկություններ ևս ունի:

Որպեսզի կիսով չափ նվազեցնենք դիաբետով հիվանդանալու հավանականությունը, տղամարդիկ պետք է օրական վեց բաժակ սուրճ խմեն: Կանայք այդ չափաբաժնից ավելի քիչ օգուտ կստանան. դիաբետով հիվանդանալու հավանականությունը կնվազի 1/3-րդով:

Լյարդի հիվանդություններ

Օրական երկու բաժակ սուրճի օգտագործումը լյարդի քաղցկեղի քանակությունը կնվազեցնի 40 տոկոսով:

Փարկինսոնի հիվանդություն

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կոֆեինի օգտագործումն ուղիղ կապված է Փարկինսոնի հիվանդության հաճախակիության հետ:

Սրտի անբավարարություն

Տրամաբանական չափաբաժնով սուրճի օգտագործումը պաշտպանում է նաեւ սրտի անբավարարությունից: Ընդ որում տրամաբանական չափաբաժինը համարվում է օրական 3-4 բաժակը:

Հաստ աղիքի քաղցկեղ

Օրական 1-2 բաժակ սուրճի օգտագործումը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեցի հավանականությունը 26 տոկոսով:

Սուրճն ու առողջությունը լայն թեմա են: Կոֆեինն օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարել՝ օգնելով նյութափոխանակությանը:




Լրահոս