Հայաստանի ջրացատկի ֆեդերացիան փոխնախագահ ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ջրացատկի ֆեդերացիան գործադիր կոմիտեի նիստում առաջին անգամ ընտրել է փոխնախագահ: Այդ պաշտոնը զբաղեցրել է Էմիլ Սարգսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ նիստում ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանին ներկայացրել է մրցաշրջանի հաշվետվությունը.

«Կարծում եմ՝ այս տարի լավ արդյունքներ ենք ունեցել: Առաջիկայում նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել, նաեւ միջազգային մրցաշարի մասնակցել Մինսկում: Հնարավոր է՝ հավաքականի հիմնական տղաներից բացի թիմում ընդգրկվեն նաեւ մի քանի պատանիներ: Լավ սերունդ է գալիս: Եթե ստացվի, նրանք 2019 թվականին կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական կամ պատանեկան առաջնություններին: Կարծում եմ, որ մեդալ կունենանք հենց առաջին մրցաշարից»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հրաչյա Չանդիրյանը հայտնեց, որ ուսանողական խաղերից հետո ազգային հավաքականի տղաները հանգիստ էին եւ նոր են սկսել լուրջ մարզումները: Ազատ Հարությունյանը դեռեւս չի վերականգնվել վնասվածքից: Այս օրերին նա բուժզննում է անցնում:




Լրահոս