ՖՈՏՈ. Դեղամիջոց հազի դեմ՝ բանանով և մեղրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ բանանը և մեղրը միասին կարող են պայքարել հազի դեմ: Բանանից և մեղրից պատրաստված հազի դեմ միջոցը վարակին կրկնակի վնաս է հասցնում, խթանում է օրգանիզմի կենսական ուժերի վերականգնմանը և արագացնում է առողջացման գործընթացը: Այն բուժիչ դեղամիջոցի համար երեք բաղադրիչ է անհրաժեշտ:

Բաղադրատոմս

  • 2 հասած բանան
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 400 մլ ջուր

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ ջուր լցրեք և թույլ կրակի վրա դրեք: Եռացրեք այն և անջատեք կրակը:
  2. Հասած բանանները լվացեք և մաքրեք կեղևը: Միջուկը հարեք բլենդերով կամ էլ ճզմեք պատառաքաղի միջոցով:
  3. Ավելացրեք ստացված մասսան եռացրած ջրի մեջ, դանդաղ խառնեք մինչև ստացվի միասեռ զանգված:
  4. Երբ խառնուրդը կսառի, ավելացրեք 2 ճաշի գդալ և դանդաղ խառնեք: Դեղամիջոցը պատրաստ է:

Բանանից և մեղրից այս դեղամիջոցը պետք է ընդունել օրական 3-4 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ կամ էլ ուտելուց հետո: Մինչև մեկ տարեկան երեխաներին մեղրը հակացուցված է:

Մեծահասակները պետք է ընդունեն 1-2 ճաշի գդալ:

мед и банан от кашля

Կարևոր է նաև իմանալ, որ ալերգիկներին խորհուրդ չի տրվում այս դեղամիջոցն օգտագործել հազը բուժելու համար: Նրանք պետք է դեղամիջոց պատրաստեն կաթից և բանանից և օգտագործեն այն տաք վիճակում:

Դեղամիջոցը ներկայացրեց takprosto կայքը:




Լրահոս