Հոկտեմբերի 2-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Տեղ գյուղերի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RP 005 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ք.) և «ԳԱԶ 53» մակնիշի 34 AL 784 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ Գ. Ք.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: