ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ armtimes.com-ի

«Հայ կանանց ճակատ» շարժման անդամները երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ անազատության մեջ գտնվող այլ հասարակական գործիչների լուսանկարներով ու «քաղբանտարկյալներ» գրությամբ պաստառներով ակցիա էին իրականացնում: Նշենք, որ այդտեղ ընթանում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան նման ակցիա իրականացնելիս բերման էին ենթարկվել 11 քաղաքացի, որոնց թվում են եղել Կարո Եղնուկյանի կինը եւ նրա երեխաները: Նրանք բաժին էին տարվել հրապարակում ռումբ տեղադրելու կասկածանքով: 5 ժամ անց ազատ են արձակվել:

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոխել իր անունը, ապա որքա՞ն գումար պետք է վճարի նա: Որքա՞ն է կազմում անվան փոփոխման վճարման չափը:

Լիաննա Պողոսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝
– երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,
– տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե անձը կատարում է անվան փոփոխություն, ապա նրան տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է հաշվարկվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը: Եվ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ միջոցներից է վճարվում նրա ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Միլենա Խաչատրյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս՝ աշխատողին նպաստը տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված մասը ՀՀ աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:




Լրահոս