Միհրան Պողոսյանը դիմել է Սերժ Սարգսյանին. Քանաքեռ-Զեյթունը կմնա նրա հսկողության տակ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ համայնքը իր հսկողության տակ պահելու և Արթուր Ստեփանյանի նշանակման համար Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, նախկին թաղապետ Ա. Հանիսյանի պաշտոնանկությունը ևս կապվում է Մ. Պողոսյանի անվան հետ, քանի որ Երևանի ավագանու ընտրություններից հետո խիստ լարված են եղել վերջիններիս հարաբերությունները: Հանիսյանը ջանք ու եռանդ չէր խնայել ընտրություններին Տարոն Մարգարյանի համար ձայներ ապահովելու համար, ինչն էլ դուր չէր եկել Պողոսյանին: Ի դեպ, Հանիսյանը լարված հարաբերություններ է ունեցել նաև վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Մանուկյանի հետ, ով համարվում է Քանաքեռցի Տույի «մարդը» և լարված հարաբերություններ ունի նաև Մ. Պողոսյանի հետ, ուստի հետաքրքիր է՝ կշարունակի պաշտոնավարել, թե ոչ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս