Ինչպես է Սերժ Սարգսյանը սգացել իր վաղեմի ընկեր Գորիկ Հակոբյանի մահը. ի՞նչ է հուշում «Արարատ» TV-ն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 1-ին մինչ բոլոր հեռուստաընկերությունները գուժում էին ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի մահվան բոթը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը սգում էր իր վաղեմի ընկերոջ մահը, իշխող ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը ցուցադրում էր «Կարոտ» ֆիլմը, որը բացահայտում է խորհրդային ՊԱԿ-ի անմարդկային դեմքը, որը որպես գործակալ և լրտես տանջամահ է անում հայ խեղճ գյուղացուն միայն այն բանի համար, որ նա Էրգրի կարոտը սրտում անցել է Արաքս գետը, գնացել իր հայրենի գյուղը և կրկին վերադարձել Խորհրդային Հայաստան: Գորիկ Հակոբյանը խորհրդային ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա էր, ավելին՝ նա ԱԱԾ-ում մարմնավորում էր խորհրդային ժառանգությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս