«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, ովքեր մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երևանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան: Այդ պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել: Առաջիկայում նրանք ետ կվերցնեն իրենց դիմումները և կհայտարարեն, որ այդ գումարի կարիքը չունեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: