Գնթունիկցիները` Ապարանում. ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկ» ՍՊԸ-ի (բացաբուլկեղենի եւ այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադիրին:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնառաջադրվել է նաեւ մեկ այլ թեկնածու՝ «Գնթունիկի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը: Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկահովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը:

Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնառաջադրվել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս