ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետարանի օգոստոսի 3-ին հաստատված գնումների պլանով քաղաքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարվա համար գնել է 10 հազար 300 լիտր ռեգուլյար տեսակի բենզին։ Այսինքն քաղաքապետարանը մեկ լիտր բենզինի դիմաց վճարել է 316 դրամ:
Գնվել է նաեւ 400 հազար դրամի անվադող։ Ի դեպ, Չարենցավանի քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաների ապահովագրսկան ծառայությունների համար քաղաքային բյուջեից ծախսվել է 81000 դրամ։ Իսկ ահա ծառայողական ավտոմեքենաների ընթացիկ նորոգման ու պահպանման համար ծախսվել է 1.5 մլն դրամ։ Միայն քաղաքի ասֆալտապատման աշխատանքների համար ծախսվել է 9 մլն 972 հազար դրամ։
Նկատենք, որ քաղաքապետարանը իրավաբանական ծառայությունների համար նախատեսել է ծախսել 2 մլն 160 հազար դրամ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Չարենցավանի քաղաքապետարանը քաղաքի աղբահանության համար նախատեսել է ծախսել 46 մլն դրամ։ Նաեւ՝ ամանորյա 1000 հատ 1100 դրամանոց տոպրակներ է քաղաքապետարանը գնել։ Իսկ 1.5 մլն դրամ էլ նախատեսել է որպես նվիրատվություն հատկացնել «Առաքելություն Հայաստան» բկ-ին։ Տեղեկացնենք, որ Չարենցավանի քաղաքապետը Հակոբ Շահգալդյանն է, ով մտադիր է կրկին առաջադրվել համայնքի ղեկավարի նոյեմբերի 5-ի ընտրություններում։