Մուշեղ Պետոյանը խնդիրներ ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ժամանակին ԲՀԿ–ն լքած ու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն:

Խոսքը նրա եւ՛ հայաստանյան, եւ՛ արտերկրի բիզնեսների մասին է:

«Փաստի» աղբյուրների վկայությամբ, Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում եւ դրանց շուրջ:

Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:

Նախկինում էլ է այնտեղ ֆինանսական նման խնդիրներ ունեցել, սակայն իր գործընկեր պատգամավորների շնորհիվ խնդիրները լուծվել են:

Բայց հիմա, երբ կուսակցությունից կուսակցություն է փոխել, դժվար թե «երես» ունենա նույն ընկերներին դիմելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս