ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչն է կարագի գինը ավելի քան հազար դրամով բարձրացնելու պատճառը. պարզաբանում է ՏՄՊՊՀ պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարագի գների բարձրացման պատճառը միջազգային շուկայում տիրող իրավիճակն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանըն հայտնեց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Ըստ այդմ՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016-ին նույն ժամանակահատվածում եղել է 2779 դրամ:

«Նորզելանդական  ընկերությունների և «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական տվյալներով, որոնք զբաղվում են նորզելանդական կարագի արտահանմանբ, սկսած 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերը՝ արտահանվող կարագի գինը աճել է ավելի քան 130 տոկոսով: Սա ավելին է քան գների զգալի աճը»,- ասաց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ դրա հետ կապված գնաճ է տեղի ունեցել նաև Հայաստանում:

Ալավերդյանը վստահեցրել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակում է վերահսկողությունը այս շուկայում՝ հետևելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայի զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս