Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության մասով ՀՀԿ-ում քննարկումները վերջնականապես ավարտվել են: Իշխող կուսակցությունն արդեն հստակ որոշել է, թե որ համայնքում ում է պաշտպանելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այնուամենայնիվ, կլինեն համայնքներ, որտեղ ՀՀԿ-ն իր թեկնածուն չի ունենա եւ կպաշտպանի անկուսակցականի կամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի թեկնածուին: Այս անգամ մի հետաքրքիր երեւույթի եւս կարող ենք ականատես լինել. կան վայրեր, որտեղ ՀՀԿ-ն մեկի փոխարեն մի քանի թեկնածու է ունենալու եւ ոչ ոքի չի պաշտպանելու՝ մրցակցությունն ազատ թողնելով. ում ժողովուրդն ընտրի:
Սա թերեւս որոշակի կերպով հիշեցնում են խորհրդարանական ընտրությունները, երբ վարկանիշային համակարգի պարագայում ՀՀԿ-ականները պայքարում էին իրար դեմ: Վերհիշելով նախընտրական քարոզչությունը՝ կարող ենք պատկերացնել, թե ապագայում ինչ է սպասվում: