Տուն-տեղ չունեցող Չախկալ Արթուրը ինչպե՞ս է մեկ տարվա ընթացքում միլիոններ ձեռք բերել. Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարի «արտասովոր» ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը ունի մեկ հողամաս, Porsche Cayenne S3.2 մակնիշի մեկ ավտոմեքենա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները այս տարվա դրությամբ կազմում են 174 մլն 846 հազար դրամ եւ 39 հազար դոլար:

Բայց ուշագրավն այն է, որ Ստեփանյանը, որը 2012 թվականին ընտրվեց պատգամավոր, ո′չ դրամական միջոց է ունեցել, ո′չ էլ տուն կամ հողամաս:

Ընդամենը երկու մարդատար մեքենա: Բայց, չգիտես, թե ինչպես կամ ինչ կախարդական փայտիկով Ստեփանյանը մեկ տարի անց `2013 թվականին 67 մլն 626 հազար դրամով գնել է արտադրական նշանակության շինություն, ունեցել է 30 մլն դրամի եւ 100 հազար դոլարի չափով դրամական միջոց:

ArmLur.am-ը պարզեց, որ նույն տարում 15 մլն դրամով գնել է MERCEDES-BENZ 500 S մակնիշի մեքենա եւ նույն մեքենայից 20 մլն դրամով վաճառել է: Իսկ 2014 թվականին 55 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն: Նկատենք, որ միայն 2014 թվականին նա ունեցել է ընդամենը 39 հազար դոլարի չափով դրամական միջոց: 2015 թվականի ընթացքում Ստեփանյանը կրկին առուվաճառքով է զբաղվել. 101.5 մլն դրամով վաճառել է անհատական բնակելի տունը:

Բայց 2016 թվականի նրա պաշտոնական հայտարարագրի համաձայն` ոչինչ չի ունեցել`ոչ դրամական միջոց, ոչ տուն, ոչ հողամաս եւ ոչ էլ մեքենա, միայն ամսական 543 հազար դրամ ստացած աշխատավարձը:

Նշենք, որ նա համարվում է ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» հովանավորյալը եւ հայտնի է Չախկալ Արթուր անունով: Նշենք նաեւ, որ Արթուր Ստեփանյանի գործունեությունը ԱԺ-ում սահմանափակվում էր կոճակ սեղմելով: Իսկ թե հատկապես որ կոճակը պետք է սեղմեր` դեմ թե կողմ, նրան հրահանգում էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը:




Լրահոս