ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Համաձայնեք, որ այս մեքենան շատ օրիգինալ եւ յուրահատուկ է: Ամեն դեպքում հաճելի կլինի երթեւեկել նման շքեղ մեքենայով:

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն աղա՞նդ է, թե՞ Հայ Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունն ունի:

Գայանե Ֆեռոյան (27 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կյանքի խոսք» կազմակերպությունն աղանդ Է: Այն ոչ մի կապ չունի Հայ Առաքելական եկեղեցու հետ: Նրանց ուսուցումները, որ տրվում են կրոնական աղքատ գիտելիքներ ունեցող մարդկանց կողմից, համեմատել չի կարելի Հայ Առաքելական եկեղեցու՝ Աստծուց ավանդված դարավոր վարդապետության հետ: Նրանք չունեն ուսմունք, այլ ընդամենը խաղում են քրիստոնեություն` Տիրոջ պատվիրանների շուրջ մակերեսային դատողություններ անելով: Իսկ ամենակարեւորը` նրանք իրենց պաշտամունքի ժամանակ քրիստոնեական վարք չեն դրսեւորում, որովհետեւ բղավում են, անհասկանալի բառեր են արտասանում` իբրեւ աղոթք, ընկնում են տրանսի մեջ` գետնին թավալվելով եւ ցնցվելով, ու Աստված գիտի, թե տրանսի ժամանակ ով ինչպես կդրսեւորի իրեն, եւ այս ամենը նրանք համարում են Սուրբ Հոգու ներգործություն. իբրեւ թե ստանում են շնորհներ եւ փրկվում են: Նրանք աղանդավորներ են, ոչ քրիստոնյաներ:

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քրիստոնյան նա է, ով աշխատում է նմանվել Քրիստոսին` ապաշխարելով, մեղքին հակառակվելով եւ հաղորդվելով Քրիստոս Փրկչի հետ: Առաքելական ավանդությունը Առաքելական Մայր Եկեղեցում է: Նրանից դուրս չկա եկեղեցի, ուղիղ քրիստոնեական հավատք եւ կյանք:

 

 
ՀԱՐՑ. Եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է գալ Հայաստան, ապա մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի: Եվ ընդհանապես Հայաստան մուտքի վիզայի ի՞նչ տեսակներ կան:

Գեւորգ Հակոբյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստան մուտքի վիզա ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը`
1) անձնագիր կամ անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, 2) N 1 ձեւի դիմում-հարցաթերթիկ, որը լրացվում է անգլերենով կամ հայերենով, 3) 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ սահմանի անցման կետերում՝ օտարերկրացու անձնագրի պատճենը, 4) հրավերի հիման վրա Հայաստան այցելելու դեպքում` նաեւ հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, 5) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին` նաեւ այցելությունը հավաստող փաստաթուղթ, 6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզա են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար, բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար, գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար, դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ, իսկ նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 1.262.687 մարդ:




Լրահոս