Իյա, իրո՞ք. Արայիկ Գրիգորյանը ստո՞ւմ է. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը եղել էր այն, որ նա նեղսրտվել էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու պահանջից:

Սակայն ուշագրավն այն է, որ երեկ Արայիկ Գրիգորյանն ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, ասել է բառացիորեն հետեւյալը. «Ես չեմ լքելու հանձնաժողովը»: Եվ սա այն դեպքում, երբ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ եւս արդեն գրված է, որ Արայիկ Գրիգորյանը 24.05.2017-19.09.2017թթ. հանդիսացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո արդեն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմն է համալրել:

Այսքանից հետո ընդամենը երկու հետեւություն՝ կա՛մ Գրիգորյանը խաբում է, կա՛մ էլ պարզապես տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է, ի վերջո, հանդիսանում, քանի որ համապատասխան գործընթացը կազմակերպել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանց նրան տեղյակ պահելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս