Ով կփոխարինի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր, կաշառքի գործով անազատության մեջ գտնվող Իշխան Բարսեղյանին ժամանակավոր կփոխարինի Գրիգորի Վարդանյանը։ Նա Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր է, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի եւ Ամուսնական պալատի տնօրեն Լեյլա Խեչումյանի փեսան։ 32-ամյա Գ. Վարդանյանն աշխատել է արդարադատության նախարարությունում՝ առաջին կարգի մասնագետից՝ բաժնի պետ։ Դատավոր է նշանակվել 2016թ․։

Փաստորեն, մեկ տարի անց նրան տեղափոխում են Երեւան՝ փոխարինող դատավոր՝ հետագայում նշանակելու հեռանկարով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս