«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոչ միայն Սերժ Սարգսյանն է նախատել սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանին, այլեւ, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը կանչել է սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին, զրուցել, մանրամասն «ուսումնասիրել» ասուլիսում նրա ասած մտքերը, ապա հեռախոսազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ առ այն, որ «էս մարդն» (Ռոստոմյանը) ամենեւին էլ չի ուզեցել նեղացնել որեւէ մեկին, էլ առավել՝ իրեն, եւ իզուր է եղբայր Կարենը «վրդովվել» ու հայտարարություն տարածել՝ սպորտի նախարարի «պորտը տեղը դնող»:
Ըստ նույն աղբյուրների` հեռախոսազրույցն ավարտվել է «լավով», այնուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանին «վատ-վատ բաներ ասի», մասնավորապես՝ չկատարած ներդրումների մասով, ինչին կառավարությունում ներողամիտ ժպիտով են վերաբերվում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: