ՄԻԵԴ-ի հերթական վճիռն` ընդդեմ Հայաստանի. կառավարությունը 3900 եվրո կտա GALA.TV-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում 3900 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի: Բանն այն է, որ ԱՆ-ն այս տարվա մայիսի 4-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն` նշված գումարը պետք վճարի «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով: Ի դեպ, նշված գործով ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 4-ն է: Տեղեկացնենք, որ «ՉԱՊ ՍՊԸ»-ն հայկական մասնավոր ընկերություն է, որը ստեղծվել է 1999 թվականին Գյումրիում։

2005 թվականին այն ստեղծել է GALA.TV հեռուստաընկերությունը: Եւ 2007 թվականին ­այստեղ հարկային ստուգումներից հետո այն մեղադրվեց հարկերից խուսափելու մեջ, մասնավորապես գովազդներից ստացած եկամուտները թաքցնելու մեջ։

Ընկերությունից պահանջվել էր վճարել 51 հազար եվրո։ Մեղադրանքները հիմնված էին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանրային հանձնաժողովի փաստաթղթերի ու GALA.tv-ում գովազդ տեղադրած գործարարի հայտարարությունների հիման վրա։

Արդյունքում, ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են արդար դատաքննության եւ վկայությունների ուսումնասիրության իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6­-րդ հոդվածի 1-­ին եւ 3-­րդ կետերը:




Լրահոս