
Շարունակվում է ԱԺ հերթական նիստը: Քվեարկությամբ Ազգային ժողովը մերժեց «Ելք» դաշինքի ներկայացրած առաջարկը, որը վերաբերում է ԵՏՄ-ից ՀՀ-ն դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Գրանցվեց ձայների 79 դեմ 10 կողմ հարաբերակցություն։
ԱԺ երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինքը հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: