Վարդան Հարությունյանն ամփոփեց գործունեությունը. որքան եկամուտ է ապահովել ՊԵԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր ամփոփեց 9 ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները։ Ըստ այդմ՝ այս տարվա 9 ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ -ի վերադարձի գումարները։

Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ։ ՊԵԿ նախագահը հայտարարեց նաեւ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները անցած տարվա հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով։

Նա նաեւ նշեց, որ լուծարվել են հարկային տեսչությունները, ինչի փոխարեն ստեղծվել է 3 վարչություն, որոնք ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների կազնում որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների առնչությամբ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վարկառուներին է վերադարձվել վճարված եկամտային հարկի ավելի քան 1.6 մլրդ դրամ գումար։




Լրահոս