Հայերի միության նախագահի դեմ մահափորձ է կատարվել. Զապորոժցի ռուս խոշոր գործարարը պարգևատրում է խոստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զապորոժցի խոշոր գործարար Բորիս Շեստոպալովը խոստացել է պարգևատրում տեղեկատվության համար, որ կօգնի բացահայտել Զապորոժիե շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ իրականացված մահափորձը:

Աղբյուրի համաձայն, Սարգսյանի նկատմամբ իրականացված մահափորձը մեծ արձագանք է գտել շատ գործարարների շրջանում, որոնց հետ հայկական համայնքի ղեկավարը սերտ կապերի մեջ է:

Նշենք, որ մահափորձի հետևանքով վիրավորվել է Սարգսյանի թիկնապահը, ով իր մարմնով ծածկել է վերջինիս և ստացել հրազենային վիրավորում:




Լրահոս