ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 30 դեպք է հայտնաբերել. Վարդան Հարությունյանի ամփոփիչ ասուլիսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2017 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին իրականացվել է շուրջ 2000 միջոցառում, որոնց արդյունքում արձանագրվել է 2.2 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար: Լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախորդ գործունեության 9 ամիսների արդյունքները՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Իրացվող ապրանքների և մատուցվող ծառայությունների հետ կապված գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման նպատակով իրականացվել է 997 օպերատիվ-հետախուզական միջոցառում, կազմվել 466 մլն դրամի վարչական ակտ: Անապրանք գործարքների հատկանիշներով հայտնաբերվել է 33 դեպք, 16 նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով իրականացվել է 213 օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի արդյունքում կազմվել են 102 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական ակտեր»,-ասաց նա: Վարդան Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ ամիսներին հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 30 դեպք, որոնց հիման վրա կազմվել են վարչական ակտեր և տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա 20 մլն դրամի գումար:

«Իրավապահ մարմինների պահանջով իրականացվել է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 54 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 1.7 մլրդ դրամ»,- հավելեց ՊԵԿ նախագահը: Վարդան Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը 601 այլ միջոցառում է իրականացրել՝ ուղղված հարկերից չարամտորեն խուսափելու, կեղծ սնանկության, փոխկապակցվածության, ապրանքի տեսականու և քանակի անհամապատասխանության, ներմուծում-իրացում եւ այլ դեպքերի բացահայտմանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս