Շատ մարդկանց աշխատանքը կապված է համակարգչի հետ: Երկար ժամանակ համակարգչի առջև նստելը կարող է դառնալ տեսողության վատթարացման պատճառ:
AdMe.ru-ն կպատմի այն հիմնական կանոնների մասին, որոնք պետք է պահպանել՝ նորմալ տեսողություն պահպանելու համար:
Մեծացրեք տառաչափը
Շատ մանր տառաչափը և նկարները ստիպում են մեզ անընդհատ կկոցել և լարել աչքերը, մոտենալով էկրանին: Դա հանգեցնում է արագ հոգնածության կամ էլ գլխացավի: Այդ պատճառով ավելի լավ է ընտրել մեծ տառաչափ: Իսկ եթե պետք է երկար կարդաք, ապա տպեք տեքստը թղթի վրա, նույնպես օգտագործելով մեծ տառաչափը:
Կարգավորեք էկրանի լուսավորությունը
Շատ մութ կամ էլ չափից շատ վառ էկրանը նույնպես ստիպում է մեզ լարել տեսողությունը: Օգտագգործեք պայծառության այնպիսի մակարդակ, որը հարմար է ձեր աչքերի համար:
Ազատվեք արևի շողերից
Էկրանի վրա արևի շողերը սովորաբար շատ են խանգարում աշխատանքին:
Դուք պետք է մոնիտորը կամ նոթբուքը այնպես դնեք, որ արևի լույսն օրվա ընթացքում չընկնի դրա վրա կամ էլ օգտվել հատուկ ակնոցներից, որոնք աչքերը կպաշտպանեն կապույտ լույսից, որն արձակում է մոնիտորը:
Մոնիտորը ճիշտ դիրքով դրեք
Մոնիտորի թեքվածությունը ևս շատ կարևոր է: Եթե աշխատելու ընթացքում ստիպված եք լինում հաճախ բարձրացնել կամ իջեցնել գլուխը, դա կազդի ոչ միայն ձեր տեսողության այլ նաև կեցվածքի վրա:
Մի փոքր հետ թեքեք մոնիտորը: Դրա ներքևի հատվածը ձեզ ավելի մոտ պետք է լինի, քանի վերևինը: Մոնիտորը դրեք կենտրոնում, որ անընդհատ չթեքվեք աջ ու ձախ:
Հաճախ թարթեք աչքերը
Աշխատելով համակարչի առջև մենք մոռանում ենք թարթել աչքերը: Արդյունքում մեր աչքերը համապատասխան խոնավություն չեն ստանում:
Օգտագործեք կաթիլներ
Եթե չի ստացվում հաճախ թարթել աչքերը, ապա օգտագործեք հատուկ կաթիլներ, որոնք կխոնավեցնեն ձեր աչքերը:
Թույլ տվեք աչքերին հանգստանալ
Գոյություն ունի «20/ 20/ 20» կանոնը. մարդն ամեն 20 րոպեն մեկ պետք է 20 վայրկյանով հանգստանալ և նայել հեռվում գտնվող օբյեկտին, որը հեռու է ձեզանից 20 մետրով:
Բացի դրանից պետք է նաև ավելի երկար ընդմիջումներ անել ( 10–15 րոպեով) համակարգչի առաջ ամեն մեկ ժամը աշխատելուց հետո: