ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն այսօր հարակից զեկույցով հանդես եկավ` կապված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի հետ:
Արամ Սարգսյանը նշեց, որ «Ելք» խմբակցությունն ու իրենց հանձնաժողովը կողմ են քվեարկելու նախագծին: