Հրազդանի թիվ 2 դպրոցի տնօրենությունը 2000-ական դրամներ չի՞ հավաքել. ինչ են պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ահազագներ է ստացել մի խումբ ծնողներից, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրենությունը  2000-ական դրամներ է հավաքում աշակերտներից՝ դպրոցի բակի ասֆալտը վերանորոգելու համար:

Նյութի հրապարակումից հետո ծնողները կրկին զանգահարեցին ArmLur.am և հայտնեցին, որ հրապարակումից հետո ծնողկոմիտեի նիստ է եղել, դրամահավաքության համար զղջացել են և ասել՝ դա կամովի է՝ կարող եք և չվճարել:

Սակայն դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը հերքում է:

Հերքում.

«Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, ուստի հոդվածը կարիք ունի ճշգրտման։
Տվյալ հոդվածում փաստացի առկա է անճշտություններ, մասնավորապես՝ armlur.am-ը տվյալ հոդվածը հրապարակելիս չի ունեցել այնպիսի ապացույցներ, որոնք կհիմնավորեն ներկայացված փաստացի տվյալները, ինչպես նաև առկա չէ բավարար հիմքեր հոդվածում առկա եզրահանգումները պնդելու համար»։

 




Լրահոս