ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուհերի շուրջ աղմուկը չի դադարում: Դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց մի շարք ոչ պետական բուհերի ռեկտորների գործունեության մասով, թե ինչպես էին նրանք բուհ չհաճախած ուսանողներին դիպլոմներ վաճառել:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 27-ին ԱԱԾ-ն հորդորով դիմել էր կրթության եւ գիտության նախարարությանը, որ միջոցներ ձեռնարկի ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ:
Պատճառը ոչ պետական 3 բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է:
Հարուցված քրեական գործերով պարզվել է, որ Հայաստանի եւ այլ երկրների 20 քաղաքացու կեղծ դիպլոմներ են վաճառվել:
Սակայն դեռեւս երեք ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության կողմից հնչած հորդորները՝ ուղղված կրթության եւ գիտության նախարարությանը, նմանօրինակ դրսեւորումները վերացնելու մասով, որեւէ օգուտ չեն տվել: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ իրավապահները «Հայբուսակ» համալսարանի մասով քննություն են իրականացնում: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել: Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարում:
Մեզ հաջողվեց պարզել, որ դեռեւս որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, իսկ թե հետո ինչ բացահայտումներ կլինեն, եւ ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանի հետ:
-Տիկի՛ն Հարությունյան, իրավապահները «Հայբուսակ» համալսարանի գործունեության հետ կապված քննություն են սկսել, թե ինչպես են օտարերկրյա ուսանողները բուհ ընդունվել: Իրավապահները կասկածներ ունեն, որ կեղծիքներ են իրականացվել: Ի՞նչ է կատարվում:
-Շուրջ երեք տարի առաջ մեզ դիմել է մի օտարերկրացի ուսանող՝ ներկայացնելով երկու տարվա ակադեմիական տեղեկանք եւ ընդունվել է համալսարանի երրորդ կուրս: Մենք հարցում ենք իրականացրել եւ մեր հարցումից հետո ստացել ենք պատասխան, որ նա երկու տարի չի սովորել, այլ ընդամենը մեկ տարի: Արդյունքում, իրեն ազատել ենք ու առաջարկել սովորել համապատասխան կուրսում, այսինքն՝ երկրորդ կուրսում: Նա չի համաձայնել, եւ նրան ազատել ենք համալսարանից: Ամիսներ անց, հստակ չեմ հիշում, մեզ հարցում են արել իրավապահները այդ ուսանողի վերաբերյալ, որոնց մենք պատասխանել ենք: Այդքան բան:
-Այսինքն՝ վստա՞հ եք, որ բուհի ռեկտորը կամ այլ անձինք կեղծիքի չեն գնացել եւ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ ուսանողներ չեն ընդունել բուհ:
-Երբեւէ նման խնդիր չի եղել: Մենք այսօր ընդունել ենք Իսրայելի առողջապահության փոխնախարարին, ինչպես գիտեք՝ պատվիրակությունը Երեւանում է, այսօր եղել են մեզ մոտ: Իրենք Հայաստանի վերաբերյալ մտավախություններ ունեին, բայց լսելով ուսանողների կարծիքները՝ իրենց հարցերը տալով՝ շատ հետաքրքիր, ջերմ զրույց են ունեցել:
-Իրավապահները չեն բացառում, որ բուհը հարկային պարտավորությունների մասով եւս խնդիրներ ունի: Այս մասով եւս ՀՀ քննչական կոմիտեում քննություն է ընթանում, այս մասին ի՞նչ կասեք:
-Բացարձակ նման խնդիր չկա: Մենք մեր հարկային պարտավորությունները իրականացնում ենք բարեխղճորեն, որոնց մասին գիտեն հարկային մարմինները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչի գործով նախաքննությունը ավարտվեց, եւ գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին կալանավորվել էր ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչ Թաթուլ Գեւորգյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է, եւ չի բացառվում, որ ձերբակալված տեսուչը քննության շրջանակներում իրեն ջրից չոր դուրս գալու համար վերադասի՝ Վարդան Մամիկոնյանի անունը տա՝ կատարվածի պատասխանատվությունը փորձելով նրա վրա բարդել:
Ինչեւէ: 4 ամիս տեւած քննությունից հետո իրավապահները ավարտեցին Թաթուլ Գեւորգյանի մասով քննությունը եւ բացահայտեցին, որ նա լինելով հարկային տեսուչ, տեղեկացված լինելով հիշյալ ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում գործող, սակայն հարկային մարմնում չգրանցված առեւտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների առկայության մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չի կատարել իր պարտականությունները:
Ասել է, թե իրեն հայտնի ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, հարկային պարտավորությունները չկատարող տնտեսվարող սուբյեկտներին չի հաշվառել եւ վարչական պատասխանատվության չի ենթարկել: Ավելին՝ իրավապահները բացահայտել են, որ նա համապատասխան ձեռնարկատերերից կաշառք է վերցրել՝ նրանց գործունեությունը սքողելու համար: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի` կաշառք ստանալ, եւ 308-րդ հոդվածի առաջին մասի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը հատկանիշներով:
Ի՞նչ է մտածում այս ամենի մասին հարկայինի տեսուչ Գեւորգյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Իսկ թե ինչ հիմնավորումներ կներկայացնի դատարանում՝ հակադրվելով իրավապահների բացահայտումներին, պարզ կլինի դատաքննության ընթացքում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու վաղը Կազանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Քննարկվելու են խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների իրականացման արդյունքները, հակակոռուպցիոն պայքարի ընդհանուր կոնցեպցիայի մշակման ընթացքը, խորհրդի ձեւավորման համաձայնագրին միացած ԱՊՀ երկրների իրավասու մարմինների միջեւ համագործակցության ուղղություններին եւ շրջանակներին առնչվող հարցեր, նախատեսվում է նաեւ խորհրդի նոր ղեկավար կազմի ընտրությունը եւ 2018թ. գործունեության պլանի հաստատումը:

 
ՓՐԿՈՂԸ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԷ
«Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի ինձ փրկի, լինի դա Բելառուսի բանտում իմ եղած ժամանակահատվածում, թե Ադրբեջանում», – իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը: «Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելել են Մինսկում եւ Մոսկվայում, սակայն դա նրանց պարտականությունների շրջանակում էր, նրանք պարտավոր են օրենքով հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացուն: Բացի այդ, Իսրայելը ոչ մի քայլ չէր ձեռնարկում, եւ դա ուներ երեք պատճառ,- գրել է Լապշինը, ապա հավելել,-այս տարի Ադրբեջանն Իսրայելի հետ պայմանագրեր է կնքել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համար՝ այդպիսով դառնալով ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը: Երկրորդ՝ Ադրբեջանը դեռեւս չի մարել իր պարտքերը նախկինում մատակարարված զենքի համար, նավթի գների անկման պատճառով: Երրորդ՝ նույնիսկ ինձ հետ բերելուց հետո Իսրայելը շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Տեղական դատարանը ստիպված կլիներ վերանայել Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցելության գործը եւ այն համապատասխանեցնել Իսրայելի օրենքներին: Պարզ լեզվով ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը, մեղմ ասած, անհիմն: Ինչպես կռահում եք, չափազանց դժվար է նման լայնածավալ պայմանագրեր ձեռք բերել, իսկ դրանք կորցնելը շատ հեշտ է՝ օրինակ՝ հանդես գալով բլոգերի պաշտպանության օգտին, որն անօրինական հայտնվել էր ադրբեջանական բանտում: Սրանք իմ ենթադրությունները չեն, այլ ներքին տեղեկատվություն է: Իսրայել չէ, որ «փրկեց ինձ» Ադրբեջանից, դա արել է Իլհամ Ալիեւը՝ անսպասելիորեն ստորագրելով հրամանագիր՝ ինձ ներում շնորհելու մասին», – գրել է Լապշինը:

 

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ԱՆԿԱՏԱՐ Է
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է Լարսի այլընտրանքային ճանապարհին եւ ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Սակայն նախարարն ըստ էության թվարկել է այն ամենը, ինչը նախկինում եւս կար: Չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այս ճանապարհին այլընտանք գտնելու հանձնարարական էր տվել:




Լրահոս