«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որեւէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենեւին էլ «իրենց հագով չէ»: Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարող է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթեւացրել է, նա այսպիսի պատասխան է տվել.
«Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»: Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է. «Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»: Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է:
Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: