«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քվեարկության ընթացքում եվրասիականներից ոմանք որոշեցին չքվեարկել նախագծին դեմ։ Զորօրինակ՝ ՀՀԿ-ական, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, որը ներկայացված է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում, ինչպես նաեւ նույն պատվիրակության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, նույն պատվիրակությունից ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
Նրանցից հետ չմնաց Շշի Մելոն՝ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը, որը նույնպես ներկա էր, սակայն չքվեարկեց։ Ի դեպ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը, ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանը՝ «Հավ» մականունով, եւ խորհրդարանի թիվ մեկ ռուսահպատակ Արտաշես Գեղամյանն իներցիայով «կողմ» քվեարկեցին, հետո հայտարարեցին, որ դեմ են։ Նախագիծը չանցավ 81 դեմ եւ 7 կողմ ձայներով, միայն հեղինակները կողմ քվեարկեցին, որոնց ինը հոգանոց խմբակցությունից երկուսը՝ Էդմոն Մարուքյանն ու Արարատ Միրզոյանը, բացակայում էին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: