Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը:
Նիստի սկզբում քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Մասնավորապես «Դատախազության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 88 կողմ, 7 դեմ ձայներով:
Ազգային ժողովն այսօրվա նիստում վավերացրեց նաև «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով: Նախագծին դեմ էր «Ելք» խմբակցությունը: