Նոր հանձնարարական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին` կարեւորելով դրա շարունակականությունը նաեւ 2018 թվականին: Իր հանձնարարականը տալուց առաջ նա նշեց, որ 2018 թվականին կոռուպցիայի դեմ պայքարը գնահատվելու է մի շարք կազմակերպությունների կողմից:

Ըստ այդմ, նա արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել եւ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել այդ տեղեկատվության հիման վրա կանոնակարգել, որ նախարարությունները եւ ներկայացնեն հստակ ժամկետներում իրենց ենթակայության տակ գտնվող ախատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:




Լրահոս