«Այսօր կեսօրից հետո տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։Տաքանում ենք)»,-սոցցանցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: