«Ես չէի կարծում, թե իմ վերջին խմբագրականը, որը գրված էր երիտասարդ զույգերին և ամուսնական արարողությունների շուկան սպասարկող փոքր բիզնեսներին ոգեշնչելու համար, այսքան սխալ կընկալվի: Մենք գտնում ենք, որ կարևոր է ուղղել սխալ ընկալվածը: Իմ վերջին խմբագրականում դրական նոտայով հայտարարություն կար՝ բիզնեսում աճող մրցակցության վերաբերյալ: Այն երիտասարդ զույգերի մասին էր, որ ամուսնության պատրաստվելիս ավելի լավ, ավելի մրցակցային շուկա էին տեսնում, քան 20 տարի առաջ:
Խմբագրականը նաև զգուշացնում էր այն մատակարարներին, ովքեր կարծում էին, թե իրենք մոնոպոլ դիրք ունեն, բայց արդեն պետք է համակերպվեն, որ այլևս նման դիրքում չեն, արդյունավետ և մրցակցային փոքր բիզնեսների թվի դրական աճով պայմանավորված: Սա էր բուն ասելիքը, խնդրում ենք չխեղաթյուրել ենթատեքստը»,-champord.am-ի փոխանցմամբ գրում է Արիանա Կաոլին։
«Այն ամենը, ինչ հրապարակայնության տարր է պարունակում իր մեջ, պետք է հրապարակայնորեն էլ երախտիքի արժանանա: Հատկապես, եթե խոսքը մեզ համար կարևոր միջոցառման մասին է, օրվա, երբ Լևոնը և ես ամուսնացանք: Ահա թե ինչու ես ցանկացա հակիրճ կերպով արտահայտել իմ երախտիքը: Եվ դա անելու լավագույն տարբերակը «Ճամփորդի» առցանց պլատֆորմից օգտվելն էր՝ մեր թերթի միջոցով այս շատ անձնական, բայց և կարևոր հաղորդագրությունը փոխանցելու համար:
Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ պատվեցին մեզ՝ հարսանյաց օրվա ժամանակ:
Շնորհակալություն Հայաստանում ապրող և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր ընկերներին՝ միասին մեր կյանքի ամենակարևոր օրը տոնելու համար:
Շնորհակալություն երկրի առաջին ընտանիքին (ներառյալ դուստրերին), ովքեր հիանալի և անասելի բարի քավոր և քավորկին էին, և վերաբերվում էին մեզ մեծագույն սիրով և հարգանքով:
Շնորհակալություն մեր հարսանիքը հիանալի և արդյունավետ կերպով կազմակերպած «Ակտի տուրին», որի պրոֆեսիոնալ ու ջերմ մասնագետներն անգնահատելի աշխատանք արեցին հարսանեկան արարողության նախապատրաստման առաջին օրվանից՝ սկսած մատակարարների հետ մեր անունից դժվարին բանակցություններ վարելուց, յուրաքանչյուր կարևոր և զգայուն որոշման համար լավագույն առաջարկները և լուծումները գտնելուց մինչև անսահման համբերությամբ, արդյունավետ կերպով հարսանեկան արարողության ամեն մանրուքն արդյունավետ կազմակերպելով»:
Եվ վերջապես, շնորհակալություն բոլոր լավ մարդկանց, որոնք շնորհավորում էին մեզ Երևանի և Հայաստանի փողոցներում, ճանապարհներին, նաև առցանց՝ Հայաստանից և ամբողջ աշխարհից: Մարդկանց, որոնք մեծ ջերմությամբ և ուրախությամբ ընդունեցին մեր տոնական օրը: Դուք մեր սրտերը երջանկությամբ ու արցունքներով լցրեցիք, ամուսնության օրը անմոռանալի դարձավ, և ես ու Լևոնը դեռ երկար կժպտանք՝ հիշելով մեր կյանքի ամենակարևոր տոնն ու ձեր սերը՝ մեր նկատմամբ։ Շնորհակալություն, Հայաստա՛ն, մեր տոնը հեքիաթ դարձնելու համար»: